Եվ այսպես, արդեն կարելի է պաշտոնապես հաստատված համարել, որ Անատիին հետ են ուղարկել հերական տուն ու նա ամուսնալուծվել է՝ ընդամենը կես տարի տևած ընտանեկան կանքից հետո։ Բնավ չեմ պատրաստվում չարախնդալ այդ կապակցությամբ ու չէի էլ անդրադառնա այս թեմային, եթե չլինեին մի շարք «բայց»-եր և առաջին «բայցը» Անատիի այսօրվա արձագանքն էր․
Իմ անձնական կյանքը հասարակության քննարկման թեման չէ, եթե սա իմ անձնականն է, ապա շատ բաներ պետք է մնան իմ ներսում: Իսկ թե ինչ է խոսվում ու քննարկվում, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։
Իյա, իրո՞ք։
Բա էդ որ մինչև բաժանվելը Ինստագրամի քո էջում Ձեր հարաբերությունների ողջ ընթացքը կարողանում էր խալխը հետևել, էդ ժամանա՞կ էլ հասարակության քննարկման թեման չէ՞ր, թե՞ ներսում մնալ ասվածը ինստագրամն ու սոցցանցերը չեն ներառում։
Տնաշենի աղջիկը ինչ նկար ասես չէր գցում՝ էլ գրկված, էլ պաչելուց, էլ ձեռ քցելուց։ Սեռաքաղցով տառապող երկրպագուները անգամ լիահույս էին, որ ամուսնական առաջին գիշերն էլ լայֆով կկարողանան հետևել․․․
Բայց արի ու տես, Անատին անձնականը ներս է գցում, մենք էլ չպետք է քննարկենք։
Եթե ինչ-որ բան «չպետք է»-ի տիրույթում է պետք քննարկել, ապա ասեմ, որ միայն սեքսն է, որ ինստագրամներով չեք գցում, այն էլ, կարծում եմ, որ դեռ ժամանակավոր է այսպես։ Եթե Ձեր անձնական հարաբերությունների մանրամասները (իսկ նման նկարները՝ մանրամասներ են) շռայլորեն տարածում եք՝ այդ կերպ հասարակության քննարկման առարկա դարձնելով ձեր անձնական կյանքը, ապա չպետք է հետո մուննաթ գաք ու զարմանաք, թե ինչու սկսեցին ձեր բաժանումը քննարկել լրիվ անծանոթ բազմաթիվ մարդիկ։
Հա՛, մի հատ էլ «չպետք է» հիշեցի։ Ուրեմն ես բացարձակ տեղյակ չեմ, թե ով ու ինչում է մեղավոր տվյալ ամուսնալուծության հարցում, բայց գիտեմ, որ չնայած նեղացած
Հ․Գ․ Բայց լուրջ, վերջը էս տղեն չափահա՞ս էր։
No comments:
Post a Comment