Monday, September 11, 2017

Հակոբ Հակոբյանը գինեկոլոգ դառնալու ավելի լավ շանսեր ունի, քան գոնե ոչ այս աստիճան անդուր երգիչ

Բարև, ընթերցող ջան։ Պատրա՞ստ ես մի քիչ բամբասելու։ Ես պարապությանս ու նախանձությանս հերթական թիրախն եմ գտել՝ Հակոբ Հակոբյանին։ Լրիվ պատահաբար ձայներ լսեցի․ տպավորություն էր, սեռական ակտիվ փուլում գտնվող կզաքիսի брачный ելևէջներն էին, բայց պարզվեց, որ Հակոբ Հակոբյանը նոր երգ է թողարկել։ 


Ու որքան մեծ էր զարմանքս, երբ պարզվեց, որ Հակոբիս դալայլները պահանջված են և այժմ ռեստորաններում, հարսանյաց սրահներում, վետերոկներում ու պերեխոդներում նոր անճաշակություն հիթ կա՝ «Ախպերներով» վերտառությամբ։

Երկար կարելի է քննարկել, թե ինչ զզվելի է 21-րդ դարում տեսնել Փաշիկների և Ուզբոների նմանօրինակ էվոլյուցիաները։ Երկար կարելի է քննարկել այն, որ այս երգի ստեղծման միակ նպատակը խմած մուժիկների ալկոհոլային թմբիրը տաքացնելն ու իրար պաչացնելն է (ինչո՞ւ ոչ՝ շաբաշն էլ չի խանգարի)։ Երկար կարելի է քննարկել նաև այն, որ տեսահոլովակի նկարահանման ողջ բյուջեն չի գերազանցում մի հատ տենց հարբած մուժիկի տված շաբաշի միջին չափը։
Картинки по запросу հակոբ հակոբյան հաղորդավար
Ես ուրիշ բան եմ ուզում քննարկել․ ի՞նչ երազախաբության արդյունքում է Հակոբ Հակոբյանը որոշել, որ ինքը կարող է երգիչ էլ լինել։ Ո՛չ ձայն ունի, ո՛չ տեսք, ո՛չ ճաշակ, բայց ինքը երգիչ է հիմա։ Ընդհանրապես, ինչո՞ւ է ամեն երկրորդ հաղորդավարիկի թվում, որ եթե իրան ֆիզիոնոմիան էկրաններից գոնե մի անգամ ցույց տվել են, ապա ինքը արդեն առնվազն նախադրյալներ ունի երգիչ դառնալու։

Խոսքի Հակոբ ջան, լուրջ հարց․ ինչո՞ւ չփոձեցիր նույն պրինցիպով՝ գինեկոլոգ դառնաս, այլ հենց երգիչ։ Եղածը մի բարդ բան չի՝ կնայեիր, ձեռք կտայիր․․․ մի խելոք, կամ էլ ոչ այնքան խելոք բան կասեիր, կճամփեիր։ Այլ հարց ա, որ ոչ մի լավ բան չէր լինի, ու դու գինեկոլոգիայից գլուխ չես հանում, բայց ախր դու երգեցողությունից էլ գլուխ չես հանում։


Դա եմ ուզում հասկանալ, էլի․․․ ինչո՞ւ է սրանց թվում, որ նա ուռա գինեկոլոգ դառնալը տարբերվում է նա ուռա երգիչ դառնալուց։ Սա էլ է մասնագիտություն, սա էլ։ Սա էլ մասնագիտական հմպտություններ ու մինիմալ նախադրյալներ ունի, սա էլ․․․
Մի խոսքով, Հակոբը ճիշտ կանի թարգի սեռական ոտնձգությունների ենթարկել մեր թմբկաթաղանթներն ու գեղագիտական ճաշակը, որովհետև առանց կատակ եմ ասում՝ լավ գինեկոլոգ դառնալու շանսեր ավելի շատ ունի, քան գոնե ոչ այնքան անդուր երգիչ։

No comments:

Post a Comment