Thursday, September 14, 2017

Instagram-ում միայն սեքսն է, որ չեն գցում, իսկ հետո հայտարարում են, որ անձնականը չեն հանրայնացնում

Բարև, ընթերցող ջան, ես էլի պարապ եմ մնացել ու նախանձից ինձ ուտել եմ պատրաստ։ Դրա համար էլ, որ ինքս ինձ չուտեմ, որոշեցի Անատի Սաքանյանին ուտեմ անդրադառնալ։ Ավելի ճիշտ՝ նրա ամուսնալուծությանը։ Ավելի ճիշտ՝ նրա արձագանքին՝ ամուսնալուծության վերաբերյալ։

Եվ այսպես, արդեն կարելի է պաշտոնապես հաստատված համարել, որ Անատիին հետ են ուղարկել հերական տուն ու նա ամուսնալուծվել է՝ ընդամենը կես տարի տևած ընտանեկան կանքից հետո։ Բնավ չեմ պատրաստվում չարախնդալ այդ կապակցությամբ ու չէի էլ անդրադառնա այս թեմային, եթե չլինեին մի շարք «բայց»-եր և առաջին «բայցը» Անատիի այսօրվա արձագանքն էր

Իմ անձնական կյանքը հասարակության քննարկման թեման չէ, եթե սա իմ անձնականն է, ապա շատ բաներ պետք է մնան իմ ներսում: Իսկ թե ինչ է խոսվում ու քննարկվում, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։

Իյա, իրո՞ք։
Բա էդ որ մինչև բաժանվելը Ինստագրամի քո էջում Ձեր հարաբերությունների ողջ ընթացքը կարողանում էր խալխը հետևել, էդ ժամանա՞կ էլ հասարակության քննարկման թեման չէ՞ր, թե՞ ներսում մնալ ասվածը ինստագրամն ու սոցցանցերը չեն ներառում։

Տնաշենի աղջիկը ինչ նկար ասես չէր գցում՝ էլ գրկված, էլ պաչելուց, էլ ձեռ քցելուց։ Սեռաքաղցով տառապող երկրպագուները անգամ լիահույս էին, որ ամուսնական առաջին գիշերն էլ լայֆով կկարողանան հետևել․․․

Բայց արի ու տես, Անատին անձնականը ներս է գցում, մենք էլ չպետք է քննարկենք։
Եթե ինչ-որ բան «չպետք է»-ի տիրույթում է պետք քննարկել, ապա ասեմ, որ միայն սեքսն է, որ ինստագրամներով չեք գցում, այն էլ, կարծում եմ, որ դեռ ժամանակավոր է այսպես։ Եթե Ձեր անձնական հարաբերությունների մանրամասները (իսկ նման նկարները՝ մանրամասներ են) շռայլորեն տարածում եք՝ այդ կերպ հասարակության քննարկման առարկա դարձնելով ձեր անձնական կյանքը, ապա չպետք է հետո մուննաթ գաք ու զարմանաք, թե ինչու սկսեցին ձեր բաժանումը քննարկել լրիվ անծանոթ բազմաթիվ մարդիկ։

Հա՛, մի հատ էլ «չպետք է» հիշեցի։ Ուրեմն ես բացարձակ տեղյակ չեմ, թե ով ու ինչում է մեղավոր տվյալ ամուսնալուծության հարցում, բայց գիտեմ, որ չնայած նեղացած անչափահաս արջուկի տեսք ունենալուն, Անատիի նախկին ամուսնու արածն էլ մի բան չի։ Տղամարդը ՉՊԵՏՔ է, թեկուզ նախկին, բայց այնուամենայնիվ կնոջ ու իր հարաբերությունները լայն քննարկման առարկա դարձնի, այն էլ՝ ինստագրամով լայվ միացումների համատեքստում։ Ինչ կարգի չկայացած պետք է լինես, որ հայտնի նախկին կնոջդ հայտնիության հաշվին նման կերպով փիառվես։

Հ․Գ․ Բայց լուրջ, վերջը էս տղեն չափահա՞ս էր։

Monday, September 11, 2017

Հակոբ Հակոբյանը գինեկոլոգ դառնալու ավելի լավ շանսեր ունի, քան գոնե ոչ այս աստիճան անդուր երգիչ

Բարև, ընթերցող ջան։ Պատրա՞ստ ես մի քիչ բամբասելու։ Ես պարապությանս ու նախանձությանս հերթական թիրախն եմ գտել՝ Հակոբ Հակոբյանին։ Լրիվ պատահաբար ձայներ լսեցի․ տպավորություն էր, սեռական ակտիվ փուլում գտնվող կզաքիսի брачный ելևէջներն էին, բայց պարզվեց, որ Հակոբ Հակոբյանը նոր երգ է թողարկել։ 


Ու որքան մեծ էր զարմանքս, երբ պարզվեց, որ Հակոբիս դալայլները պահանջված են և այժմ ռեստորաններում, հարսանյաց սրահներում, վետերոկներում ու պերեխոդներում նոր անճաշակություն հիթ կա՝ «Ախպերներով» վերտառությամբ։

Երկար կարելի է քննարկել, թե ինչ զզվելի է 21-րդ դարում տեսնել Փաշիկների և Ուզբոների նմանօրինակ էվոլյուցիաները։ Երկար կարելի է քննարկել այն, որ այս երգի ստեղծման միակ նպատակը խմած մուժիկների ալկոհոլային թմբիրը տաքացնելն ու իրար պաչացնելն է (ինչո՞ւ ոչ՝ շաբաշն էլ չի խանգարի)։ Երկար կարելի է քննարկել նաև այն, որ տեսահոլովակի նկարահանման ողջ բյուջեն չի գերազանցում մի հատ տենց հարբած մուժիկի տված շաբաշի միջին չափը։
Картинки по запросу հակոբ հակոբյան հաղորդավար
Ես ուրիշ բան եմ ուզում քննարկել․ ի՞նչ երազախաբության արդյունքում է Հակոբ Հակոբյանը որոշել, որ ինքը կարող է երգիչ էլ լինել։ Ո՛չ ձայն ունի, ո՛չ տեսք, ո՛չ ճաշակ, բայց ինքը երգիչ է հիմա։ Ընդհանրապես, ինչո՞ւ է ամեն երկրորդ հաղորդավարիկի թվում, որ եթե իրան ֆիզիոնոմիան էկրաններից գոնե մի անգամ ցույց տվել են, ապա ինքը արդեն առնվազն նախադրյալներ ունի երգիչ դառնալու։

Խոսքի Հակոբ ջան, լուրջ հարց․ ինչո՞ւ չփոձեցիր նույն պրինցիպով՝ գինեկոլոգ դառնաս, այլ հենց երգիչ։ Եղածը մի բարդ բան չի՝ կնայեիր, ձեռք կտայիր․․․ մի խելոք, կամ էլ ոչ այնքան խելոք բան կասեիր, կճամփեիր։ Այլ հարց ա, որ ոչ մի լավ բան չէր լինի, ու դու գինեկոլոգիայից գլուխ չես հանում, բայց ախր դու երգեցողությունից էլ գլուխ չես հանում։


Դա եմ ուզում հասկանալ, էլի․․․ ինչո՞ւ է սրանց թվում, որ նա ուռա գինեկոլոգ դառնալը տարբերվում է նա ուռա երգիչ դառնալուց։ Սա էլ է մասնագիտություն, սա էլ։ Սա էլ մասնագիտական հմպտություններ ու մինիմալ նախադրյալներ ունի, սա էլ․․․
Մի խոսքով, Հակոբը ճիշտ կանի թարգի սեռական ոտնձգությունների ենթարկել մեր թմբկաթաղանթներն ու գեղագիտական ճաշակը, որովհետև առանց կատակ եմ ասում՝ լավ գինեկոլոգ դառնալու շանսեր ավելի շատ ունի, քան գոնե ոչ այնքան անդուր երգիչ։

Tuesday, September 5, 2017

KamoBlog-ի 5 ամենա «ոչ այնքան առնական» կերպարներն ու արարքները (Photo)

Բարև, ընթերցողնե՛ր ջան, ինչպես այսօր շատերն են պնդում մեկնաբանություններում, եթե ինչ-որ հայտնի մարդու մասին գրում ես քննադատություն, կամ էլ ծաղրում ես, ապա պարապ ու նախանձ մարդ ես։ Ես էլ մտածեցի, որ ինչո՞ւ առարկել նման սին պնդումներին, եթե դա արդեն կայացած բրենդ է, որը կարելի է օգտագործել ու որոշեցի բացել մի բլոգ, որտեղ կգրեմ այնպիսի բաներ, որոնք հարիր են միայն ու միայն իրական պարապներին ու նախանձներին։ Պարապությանս ու նախանձ էությանս առաջին զոհն էլ կդառնա գայ գլամուրի վերջին ծաղիկը ասպետը՝ Կամո Թովմասյանը, ով շատերին հայտնի է որպես KamoBlog, իսկ ոմանց էլ՝ որպես HomoBlog:


Պետք է նշեմ, որ շատ հարուստ կերպար ունի մեր բարե․․․ ընդհանուր ծանոթը, և նա պարբերաբար հաջողացնում է հայտնվել հանրային ծաղրուծանակի ուշադրության կենտրոնում։ Հիմնականում դա լինում է, երբ Կամոն հերթական կասկածների դոզան է տալիս՝ կապված իր օրիենտացիոն նախասիրությունների ու մեղմ ասած՝ ոչ այնքան հայեցի տղամարդու կերպարի մասին։ Չնայած, ճիշտն ասած չգիտեմ էլ, թե այս փուլում կասկածների տեղիք կոնկրետ ի՞նչն է տալիս՝ որ տրադիցիոն օրիենտացիա չունի՞, թե՞ որ այնուամենայնիվ լավ ծպտված նատուրալ է։ Ինչևէ, որոշել եմ մի յուրահատուկ ծաղկաքաղ անել (հուսանք, որ Կամոն այլ իմաստներ չի փնտր այս բառի մեջ) ու առանձնացնել մեր դյութազունի ընդհանուր ծանոթի 5 ամենա ոչ այնքան առնական կերպարներն ու արարքները, որոնք սոցցանցերում մեմ են հասցրել դառնալ։

Օրիֆլեյմի ծիտը դեմքը

Պետք է նշել, որ Կամոն շատ ազդվողն է ու հաճախ է լինում, որ նա՝ չդիմանալով պարապ ու նախանձ իմ կոլլեգաների ճնշմանը, արագ հեռացնում է իր այն գրառումները, որոնց շուրջ արաված բողերը տարածվում են անտառային հրդեհի արագությամբ։ Այդպիսի մի գրառում էլ Կամոն արել էր այս նկարը հրապարակելիս, որը հետո ջնջել էր։ Բառացի չեմ հիշում, բայց Օրիֆլեյմի գովազդային արավի կոնտենտում Կամոն կենսափիլիսոփայական մտորումներով էր կիսվել գեղեցկության ու գեղեցիկ լինելու մասին։ Համաձայնվե՛ք, գեղեցկությունն ու գեղեցիկ լինելու ցանկությունը իրոք դատապարտելի բան չեն, բայց կոնկրետ այս նկարից մեզ նայող երիտասարդը, որի դեմքի արահայտությունը որոշ չար լեզուներ բավարարված փորսուղի տեսքի հետ էին համեմատում, այդքան էլ չի տեղվորվում առնականության ու հայ տղամարդու կերպարի մասին ունեցած հանրային պատկերացումների ծիրում։ 

Կամոն և Ռիփփիի ծիծիկները

Ի դեպ, այս նկարը առաջիններից մեկն էր, որ դարձավ հանրային քննարկումների բուռն առիթ և որքան էլ տարօրինակ լինի՝ մարդկանց ոչ այնքան հուզել էր այն փաստը, որ իր փառքի գագաթնակետում գտնվող երգչուհի Ռիֆֆին էր սկսել կաթնագեղձերը մերկացնել տարբեր ֆոտոշարքերում, այլ այն, որ ամենահետաքրքիր մասը մեր հետերոսեքսուալ լսարանի աչքերից թաքցրել էր մեկը, ում, կրկին անգամ՝ ըստ որոշ չար լեզուների պնդումների, կաթնագեղձեր ու ծիծիկներ հետաքրքրել են միայն նորածնության շրջանում և այն էլ՝ զուտ սնվելու տեսանկյունից։ Նաև շատ էր խոսվում այն մասին, որ կոնկրետ տվյալ լուսանկարում Կամոն հաջողացրել է ավելի знойная красотка-ի ֆեյս ընդունել, քան Ռիփփին, ինչը ակամայից հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք ճիշտ է դերերի բաշխումը։ Չէ՞ որ այդպիսի դեմքի արտահայտությամբ քո ծիծիկները պետք է մեկը փակի, ոչ թե դու՝ ուրիշինը։ Ու ի՞նչ խոսք, եկե՛ք համաձայնվենք, որ դժվար է պատկերացնել Հայկ Նահապետին՝ այսպիսի կերպարում։

Քարդաշյանն ու շահովի տատուաժ հոնքերը

Թվում էր, թե Քարդաշյանի այցի եռուզեռում Հայաստանի ամենասուպեր-պուպեր ժամանցային բլոգերի էքսկլյուզիվ կադրը, որտեղ նա մատնացույց է անում Քիմի թողած մակագրությունը, պետք է առիթ դառնար հենց Քիմի մասին քննարկումների։ Բայց Կամոյի տաղանդը կայանում է նրանում, որ նա՝ անկախ իր կամքից, կարողանում է անգամ Քիմի վրայից ուշադրությունը շեղել իր պերսոնայի վրա։ Դե, եթե լինենք անկեղծ, ապա կոնկրետ այս նկարի պատմությունում նա շեղեց ուշադրությունը ոչ այնքան իր, որքան՝ իր հոնքերի վրա։ Եվ ինչպես հաճախ է լինում Կամոյի դեպքում, միանգամից հայտնվեցին պարապ ու նախանձները, ովքեր սկսեցին բավականին ծավալուն քննարկումներ այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Կամոյի նոր հոնքեր շահովի են, կամ էլ՝ ինչ միջոցներով կարելի է դրանք ջնջել։ Որոշ պարապներ ու նախանձներ, առավելապես՝ իգական սեռի, բավականին նախանձով էին արտահայտվում այդ որակի ու գեղագիտության տատուաժի հետ։ Սակայն, դոմինանտ կարծիքն այն էր, որ մեր պապերը նման հոնքեր չեն ունեցել, իսկ եթե ինչ-որ մեկի պապը ունենար տատուաժ արած հոնքեր, մյուսներիս պապերը դրան անդազահան կանեին ու կզրկեին պապ դառնալու բոլոր հեռանկարներից ու տեխնիկական հնարավորություններից։

Կամոյի մարտական կոչը և արջի մեմը

Գաղափար չունեմ, թե ինչու, բայց Կամոն фирменный ռակուրս ունի մի հատ, որտեղ նա ինչ-որ կոչ ասես անի։ Կա հավանականություն, որ Կամոն այնուամենայնիվ հասկացել է, որ դա այդքան էլ cool չի նայվում ու հիմա բավականին բարդ է որոնումով ճարել նրա այդ ռակուրսով նկարներ, քանի որ դրանք հեռացվել են, բայց դե, հո ամեն տեղից չե՞ս հեռացնի։ Ինչևէ, այս ռակուրսն էլ չէր վրիպես չար լեզուների ուշադրությունից, քանի որ այն զարմանալիորեն հիշեցնում է ինտերնետի ամենատարածված մեմերից դարձած խուժան արջին, ով թփերի միջից վատ-վատ բառեր է բացականուչում։ Ու երիցս կրկնեմ, Կամո՛ ջան, մի՛ արա սենց, հեչ հայեցի չէ։

Կամոն ու արագաշարժ, շա՜տ արագաշարժ երիտասարդը

Ու վերջապես, Կամոյի ամենաթարմ բոցը փայլատակումը, որը ցնցեց համացանցը բոլորովին վերջերս։ Այն աստիճանի ցնցեց, որ հաշված ժամերի ընթացքում ֆեյսբուքյան տիրույթի ողջ պարապ ու նախանձ զանգվածը այս հայտարարությունն էր տարածում ու հումորներ անում, իսկ առավել քաջերը՝ հենց մեկնաբանություններում էին ազատություն տալիս իրենց հումորի զգացմանը (ինչպես դա արեց փոքրիկ Կառլը)։ Ցավոք, այսպիսի մեծ ուշադրությունը բերեց անխուսափելի ու Կամոյի մոտ այդքան հաճախ հանդիպող արդյունքի․ նա հեռացրեց իր գրառումը։ Բարեբախտաբար, որոշ չար մատիկներ հասցրել էին սքրին անել ու մենք այնուամենայնիվ կարող են լիարժեք վայելել արական թրաֆիքինգի աշխատանքի այս հայտարարությունը։ 
Պետք է հատուկ նշել, որ եթե ընթերցողները դեռ որոշակի տոլերանտություն էին դրսևորում Կամոյի սկզբնական պահանջների նկատմամբ, համաձայն որոնց, որոնվող երիտասարդը պետք է լիներ, մեջբերում եմ՝ տեսած, վիզուալ հաճելի դեմքով, ընկերուհուն օֆիս չբերող ու շանտղաըլնեմով չխոսացող, ապա այդ տոլերանտության վերջին իսկ նշույլները սպառվում էին գրառման վերջում։ Եկեք խոստովանենք, որ ցանկացած ոք, ով կարոդում է՝ «Ամենակարեվորը-արագաշարժ լինի, շատ արագաշարժ» տողերը, միանգամից պատկերացնում է Կամոյին՝ էրոտիկ ձայնով ու կերպով դա ասելիս։ Մոտավորապես այսպես․ Կարենվո՜րը՝ արագաշա՜րժ լինի, շաաաաատ արագաշա՛րժ․․․ շալունիշկա՛։
Դե, փաստորեն գրառումն այն աստիճան ոչ այնքան առնական էր, որ անգամ Կամոյին էր դա ակնհայտ ու նա հեռացրեց այն, թողնելով մեզ՝ մեր բոցերի հետ։