Միանգամից ասեմ, որ երգերի ու կատարողների մեծ մասը բացարձակ անհետաքրքիր ու ձանձրալի եմ, ուստի բավարարվենք միայն դրանց հիշատակումով։ Ամալյա Մարգարյանի, NEMRA-ի, Սուրեն Պողոսյանի, Alternativ-ի, Angel-ի, Արման Մեսրոպյանի, Գևորգ Հարությունյանի, Ժաննա Դավթյանի ու Տյոմի կատարումները ոչ շատ վատն են, ոչ էլ լավը, բացարձակ միջակություններ են, ուստի անիմաստ ոչ քլնգել արժի, ոչ էլ գովել։ Փաստենք միայն, որ նման կատարումներով Եվրատեսիլում անելիք չունեն։
Իսկ հիմա խոսենք «հերոսներից»՝ լավ ու վատ իմաստով
1․ Մհեր Մերկուրին, կամ էլ ինչու պետք չի գռդոնով փորձել խաբել հանդիսատեսին
Առաջին բանը, որ մտքիդ գալիս է Մհերի երգը լսելիս, դա այն է, որ անամոթաբար արված պլագիատի հետ գործ ունես։ Ավելի կոնկրետ՝ լեգենդար Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակում է ներկայացրել մեզ այս ալարկոտ պարոնը և տարակուսանք է առաջացնում այն, թե ինչի՞ վրա էր հույսը դրել։ Մի՞թե կա այդպիսի մարդ, որ չէր նկատի ակնհայտ նկամնությունը։ Ու նկատել են, շատ մարդիկ արդեն արձանագրել են պլագիատի փաստը ու ծաղրում են Մհերին սոցցանցերում և շատ լավ են անում, որովհետև Մհերն ինքն է անարգում հանդիսատեսին՝ մրցույթին ներկայանալով ակնհայտ գռդոնով։
2․ Հայկ Կասպարովը հերթական ձախողումը
Անկեղծ ասած, այս ձախողված մաչոն արդեն ծնգլահան է արել։ Հայկը այդպես էլ չհասկացավ, որ նա կարող է զբաղվել ինչով ասես, բայց ոչ երգով։ Դա պարզապես նրանը չէ՝ ոչ ձայն ունի, ոչ սլուխ, ոչ երաժշտական ճաշակ։ Հիմա էլ ուզում է Եվրատեսիլ գնալ, ինքն էլ՝ իսպաներեն երգով։ Հույսը ի՞նչն է, որ մարդիկ կուտ կուտեն «вонючий пуерториканец» ոճին ու իրե՞ն կընտրեն։ Հայկ ջան, դու գնա խոտ հնձի, առևտուր արա, ռեմոնտի գործ․․․ ինչ ուզում ես, բայց էլ մի երգի էլի։
3․ Սևակ Խանաղյանի միապաղաղությունը
Ոչ մի խոսք չկա նրանում, որ Սևակը տաղանդավոր տղա է, բայց մրցույթին ներկայացրել է միապաղաղ ու ձանձրալի երգ։ Այն լավ է սկզբում, բայց հետո ոչ մի զարգացում չի ունենում։ Ու Սևակի մոտ նկատելի է ոճային ոսկրացում՝ նրա մոտ էլ զարգացում չի նկատվում, ոչ էլ բազմազանություն։ Գուցե դա ժամանակավոր փուլ է նրա մոտ, բայց հաստատ է, որ այս երգով մենք ոչ մի շանս չունենք։
4․ Հասմիկ Շիրոյանը՝ հաճելի ու թարմ անականկալ
5․ Կամիլի անկապ երգն ու հակահիգիենիկ կերպարը
6․ Թամար Կապրիելյանի հաղթական հիթը
Թամար Կապրիելյնի երգը մեկ անգամ լսելը բավական է, որպեսզի հասկանալ, որ ունենք ոչ միայն «Դեպի Եվրատեսիլ»-ի բացահայտ ֆավորիտ, այլև հենց Եվրատեսիլում հաղթելու րջագույն հայտ։ Անձամբ ես արդեն կախվածություն ունեմ այս երգից ու մի հարյուր անգամ լսել եմ։ Ես պնդում եմ, որ Եվրատեսիլի ֆորմատի համար այսքան հարմար, ներկայացուցչական գործ դեռ չենք ունեցել։ Զգացվում է լրջագույն պրոֆեսսիոնալների ձեռքը ու արդյունքում ունենք միջազգային փոփ երաժշտական շուկայի ամենաբարձր չափանիշներին արժանի չափանիշ։ Թամարն էլ, ի դեպ, իդեալական կերպար է՝ Եվրատեսիլիի մասնակցելու համար։ Երկու կարծիք լինել չի կարող լինել, որ սա լավագույն կատարումն է ու հենց այն պետք է մասնակցի մրցույթին։
No comments:
Post a Comment