Բարև, սիրելի՛ պարապներ ու նախանձներ։ Մի հատ հրաշալի աֆորիզմ կա, լսած կլինեք․
Դու ասեցիր և ես հավատացի,Դու կրկնեցիր, ես կասկածեցի,Դու սկսեցիր պնդել ու ես հասկացա, որ ստում ես․․․
Այս աֆորիզմը հրաշալի է բնութագրում Գարիկ Պապոյանի հիվանդանոցային էպոպեան, որը վերջին շաբաթվա թոփ քննարկվող շոուբիզնեսային թեման դարձավ։ Ոչ մի խոսք չկա, մենք առավել քան վստահ ենք, որ Գարիկը լուրջ առողջական խնդիր է ունեցել ու չենք կասկածում, որ ծանր վիրահատություն է տարել։ Խոսքը այդ եղելություններին հավատալ-չհավատալու մասին չէ։
Խոսքը, սիրելի՛ Գարիկ, նրանում է, որ դու անգամ հիվանդությունն ես PR-ի աղբյուրի վերածում։ Էհ հետո՞։ Գրիժա ես ունեցել, ընկել ես հիվանդանոց, տարել ես վիրահատություն։ Ի՞նչ կարիք կա նման պաթոսով ու դրամատիզմով պատմել այդ մասին ու ներգրավել ընկերներիդ, որի իրենք էլ իրենց մասով դամ պահեն այս թեմայով ու օրինակ՝ Վաչեն էլ կողքից պատմի, թե ի՜նչ տանջանքներ էր տանում Գարիկը այդ գրիժայի ձեռքը։
Ընդհանրապես, դժբախտությունն ու ցավը փիառի աղբյուրի վերածելը չէ։ Հիմա բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ հիվանդանոց կարող ենք ընկնել, ի՞նչ մի դրել ու հանրային քննարկման առարկա ես սարքել հիվանդությունդ։ Բա որ գրիժա չլինե՞ր, այլ ասենք՝ մաշկային, կամ էլ, Աստված մի արասցե (զուտ որպես օրինակ), վեներական հիվանդություն լիներ, էլի սերիաներով ստատուսնե՞ր էիր գրելու, թե ի՜նչ բարդ ու ծանր է ապրել էկզեմայով, կամ էլ՝ սիֆիլիսով․․․
Մի խոսքով, սիրելի՛ Գարիկ, քեզ առողջություն ու շուտափույթ ապաքինում կմաղթեմ, մեկ էլ խոհեմություն, որ էլ ամեն ցավ ու վուվու թիթիզանալու առարկա չսարքես, որ իմ նման պարապ ու նախանձ իսանների քլունգի տակ էլ չհայտնվես։
Բարև, սիրելի նախանձիկներ ու պարապիկներ։ Մեկնարել է «Դեպի Եվրատեսիլ»-ի ընտրական փուլը ու թեկնածուները արդեն մի քանի օր է ներկայացնում են այն երգերը, որոնցով պատրաստվում են հանդես գալ Եվրատեսիլի բեմում, եթե հաղթեն։ Հետամանորյա թմբիրից դուրս գալու լավագույն ձևը պարապությանն ու նախանձությանը տրվելն է, ուստի որոշեցի ուսումնասիրել թեկնածուներին ու առանձնացնել առավել ուշագրավները ձեր համար։
Միանգամից ասեմ, որ երգերի ու կատարողների մեծ մասը բացարձակ անհետաքրքիր ու ձանձրալի եմ, ուստի բավարարվենք միայն դրանց հիշատակումով։ Ամալյա Մարգարյանի, NEMRA-ի, Սուրեն Պողոսյանի, Alternativ-ի, Angel-ի, Արման Մեսրոպյանի, Գևորգ Հարությունյանի, Ժաննա Դավթյանի ու Տյոմի կատարումները ոչ շատ վատն են, ոչ էլ լավը, բացարձակ միջակություններ են, ուստի անիմաստ ոչ քլնգել արժի, ոչ էլ գովել։ Փաստենք միայն, որ նման կատարումներով Եվրատեսիլում անելիք չունեն։
Իսկ հիմա խոսենք «հերոսներից»՝ լավ ու վատ իմաստով
1․ Մհեր Մերկուրին, կամ էլ ինչու պետք չի գռդոնով փորձել խաբել հանդիսատեսին
Առաջին բանը, որ մտքիդ գալիս է Մհերի երգը լսելիս, դա այն է, որ անամոթաբար արված պլագիատի հետ գործ ունես։ Ավելի կոնկրետ՝ լեգենդար Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակում է ներկայացրել մեզ այս ալարկոտ պարոնը և տարակուսանք է առաջացնում այն, թե ինչի՞ վրա էր հույսը դրել։ Մի՞թե կա այդպիսի մարդ, որ չէր նկատի ակնհայտ նկամնությունը։ Ու նկատել են, շատ մարդիկ արդեն արձանագրել են պլագիատի փաստը ու ծաղրում են Մհերին սոցցանցերում և շատ լավ են անում, որովհետև Մհերն ինքն է անարգում հանդիսատեսին՝ մրցույթին ներկայանալով ակնհայտ գռդոնով։
2․ Հայկ Կասպարովը հերթական ձախողումը
Անկեղծ ասած, այս ձախողված մաչոն արդեն ծնգլահան է արել։ Հայկը այդպես էլ չհասկացավ, որ նա կարող է զբաղվել ինչով ասես, բայց ոչ երգով։ Դա պարզապես նրանը չէ՝ ոչ ձայն ունի, ոչ սլուխ, ոչ երաժշտական ճաշակ։ Հիմա էլ ուզում է Եվրատեսիլ գնալ, ինքն էլ՝ իսպաներեն երգով։ Հույսը ի՞նչն է, որ մարդիկ կուտ կուտեն «вонючий пуерториканец» ոճին ու իրե՞ն կընտրեն։ Հայկ ջան, դու գնա խոտ հնձի, առևտուր արա, ռեմոնտի գործ․․․ ինչ ուզում ես, բայց էլ մի երգի էլի։
3․ Սևակ Խանաղյանի միապաղաղությունը
Ոչ մի խոսք չկա նրանում, որ Սևակը տաղանդավոր տղա է, բայց մրցույթին ներկայացրել է միապաղաղ ու ձանձրալի երգ։ Այն լավ է սկզբում, բայց հետո ոչ մի զարգացում չի ունենում։ Ու Սևակի մոտ նկատելի է ոճային ոսկրացում՝ նրա մոտ էլ զարգացում չի նկատվում, ոչ էլ բազմազանություն։ Գուցե դա ժամանակավոր փուլ է նրա մոտ, բայց հաստատ է, որ այս երգով մենք ոչ մի շանս չունենք։
4․ Հասմիկ Շիրոյանը՝ հաճելի ու թարմ անականկալ
Հաճելիորեն զարմացրեց Հասմիկ Շիրոանը։ Շատ յուրահատուկ ձայն ու խարիզմատիկ ոճ ունի։ Ու թեև հենց երգի ընտրությունը շատ չտպավորեց, բայց չի կարելի ասել, որ այն վատն էր։ Կարծում եմ, որ Հասմիկին դեռ տեսնելու շատ առիթներ կունենանք, կարևորը, որ նա դադար չտա ու շարունակի իր ընթացքը։
5․ Կամիլի անկապ երգն ու հակահիգիենիկ կերպարը
Չգիտեմ, թե որ լուսավոր գլխում է ծագել այս ախմախ բեմական կերպարին Եվրատեսիլ ճամփելու լուսավոր գաղափարը, բայց նա, վստահաբար, Շնոբելյանն մրցանակի է արժանի դրա համար։ Կերպարը հակահիգիենիկ, անիմաստ աղմկոտ ու վուլգար է, երբեք զվարճալի չի եղել։ Ենթադրում եմ, որ գցել-բռնել են, որ կարող են միանգամից երկու թիրախի խփեն․ Կամիլը կգրավի կոնչիտայիստներին՝ տրանսվեստիտական կերպարով, իսկ իսպաներեն երգի ընտրությունը ու առավել ևս՝ «Puerto Rico» անվանումը կօգնի ներգրավել «Despacito» մեգահիթի սիրահարներին։ Մի խոսքով, եթե այս թյուրիմացությունը գնա Եվրատեսիլ, կարելի է ճամպրուկները հավաքել ու արտագաղթել։
6․ Թամար Կապրիելյանի հաղթական հիթը
Թամար Կապրիելյնի երգը մեկ անգամ լսելը բավական է, որպեսզի հասկանալ, որ ունենք ոչ միայն «Դեպի Եվրատեսիլ»-ի բացահայտ ֆավորիտ, այլև հենց Եվրատեսիլում հաղթելու րջագույն հայտ։ Անձամբ ես արդեն կախվածություն ունեմ այս երգից ու մի հարյուր անգամ լսել եմ։ Ես պնդում եմ, որ Եվրատեսիլի ֆորմատի համար այսքան հարմար, ներկայացուցչական գործ դեռ չենք ունեցել։ Զգացվում է լրջագույն պրոֆեսսիոնալների ձեռքը ու արդյունքում ունենք միջազգային փոփ երաժշտական շուկայի ամենաբարձր չափանիշներին արժանի չափանիշ։ Թամարն էլ, ի դեպ, իդեալական կերպար է՝ Եվրատեսիլիի մասնակցելու համար։ Երկու կարծիք լինել չի կարող լինել, որ սա լավագույն կատարումն է ու հենց այն պետք է մասնակցի մրցույթին։
Բարև, իմ չար ու նախանձներ, իմացա՞ք, նոր հեռուստաաստղ ունենք։ Ինքն էլ՝ կատակերգական ժանրում։ Այլ կերպ ասած՝ կոմիկ ա: Որ փողոցում իրեն տեսնես, առաջին բանը հենց էդ էս մտածելու՝ կա չկա սա․․․ կոմիկ ա։
Էս կոմիկի անունը, ակազիվայեցցա, Ադամա, ինքն էլ՝ Լևիցկի։ Հուսով եմ, որ ազգանունը իսկականն ա, որովհետև եթե իսկսկանը չի, ապա դա միայն սրում է այն օբյեկտիվ կասակածները որ Ադամը․․․ կոմիկ է։
Դաշտային չոլի կոմիկ
Ճիշտն ասած, էս կոմիկին դեռ ֆեյսբուքից եմ ֆիքսել։ Ու որքան էլ Ձեզ թվա, որ պատճառը բավականին ակնհայտ․․․ կոմիկական արտաքինն է, դա այդպես չէ։ Ուշադրությունս գրավել էր նրանով, որ ծիծաղեցնելու անհագ ցանկություն ունի, անգամ՝ սեփական անձը ծաղրի առարկա դարձնելուց չխորշելով։
Կոմիկը՝ մացառուտներում
Ու մեկ էլ հո՜պ, էն օրը հեռուստացույցը միացնում եմ ու տեսնեմ ի՜նչ․․․ ուրեմն սկզբում զգում եմ, որ մի հատ կոմիկ են ցույց տալիս մալաթիայի շուկայում, որը ոնց որ Հրաչ Մուրադյանի (մազերը), Էդրիեն Բրոուդիի (աչքերը) ու Կոնչիտա Վյուրստի (բեղումորուսը) խառնուրդ լինի ու որի դեմքը խիստ ծանոթ է։ Ու ջոկեմ ի՜նչ, մեր․․․ կոմիկ Ադամն ա։
Կոմիկ․․․ կոմիկ
Բայց չհասկացա, թե ինչի էին Արմքոմեդիում սրան տեղ տվել ու առավել ևս չհասկացա, թե Մալաթիայի շուկայի մասին նյութի խնդալու որ մասն էր իրանով պայմանավորված։ Ասեն ուուուուում էլ ուղարկես էդ շուկա տեսախցիկով, մոտավորապես նույն կարգի բան կստանա, որովհետև զվարճացնում էին ոչ այնքան Ադամի հումորները, որքան վաճառականների բոցերը (կոշիկ վաճառողն առհասարակ ինքն էր բոցվում Ադամի վրա) ու դա կարող է անել ինչպես կոմիկ, այնպես էլ միանգամայն․․․ ավելի ավանդական կերպարներ ունեցող մարդիկ։
Մի խոսքով՝ հետ բերեք մեր Կառլին, թե չէ ամեն կոմիկ չէ, որ կատակերգու է։
Բարև իմ սիրելի պարապիկներ ու նախանձիկներ։ Այսօր ես նոր զոհ ունեմ բոլորիս համար ու այդ զոհը մեր հալալ-զուլալ-պուպուշ-քնքուշ Գարիկ Պապոյանն է։ Եթե դիտել եք «Լավ Երեկոյի» վերջին թողարկումը, ապա արդեն հավանաբար հասկացաք, թե ինչու եմ որոշել հենց Գարիկին ու հենց այս թեմայով քլնգել։ Եթե չեք դիտել, ապա ահա այդ դրվագը․․․
Եթե մեջներդ առանձնակի միամիտ պարապիկ ու նախանձիկներ կան, ապա բացատրեմ․ Գարիկն ու Արամը ծաղրում են Եհովայի վկաներին՝ օգտագործելով նրանց վերագրվող վարքն ու շփման ձևը։
Մի շտապեք ձվեր ու լոլիկներ նետել մոնիտորի ուղղությամբ, որովհետև ես՝ նախանձս ու պարապս, ոչ մի վատ բան չեմ տեսնում Եհովայի վկաներին ծաղրելու մեջ, բայց որպես պարապ ու նախանձ, շատ սուր եմ արձագանքում, երբ մարդիկ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն ա ի ցույց դնում։
Սիրելի՛ Գարիկ, դու չէի՞ր, որ սրանից մի երկու տարի առաջ Կյանքի Խոսքի բացահայտ ռեկլամ անում։ Դու չէի՞ր, որ ասում էիր, որ «Ոշ մի դոգմա չեմ հավատում» (այն պարագայում, երբ Աստծո գոյությունն իսկ դոգմա է, ոչ թե գիտական փաստ)։ Դու չէի՞ր, որ այսքան ժամանակ, այդպես էլ չփորձեցիր վճռական հերքումդ տալ (դա իհարկե քո իրավունքն է, բայց մի՛ զարմացիր, որ մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում)։ Ու վերջապես, դու չէի՞ր, որ իր իսկ բերանով խոստովանել էր, որ մասնակցել է Կյանքի Խոսքի ու այդ աղանդավորական շարժման հետևորդների կողմից կազմակերպած միջոցառումների։
Բա Գարիկ ջան, էդ ո՞նց եղավ, որ էդ ամենը անելուց հետո, Եհովայի վկաների վրա ես կայֆավատ լինում։ Ու ինչի՞ համար, որ դո՞ւռ են ծեծում։ Էհ քո սիրելի Կյանքի Խոսքնել է մեր տները փորձում մտնել, բայց ոչ դռնով, այլ հեռուստացույցի էկրանով, որով ցուցադրվող ամեն երկրորդ աստղ ու հայտնի դեմք, այս կամ այն կերպ կապված է կյանքի խոսքի հետ։ Եվհովայի վկաներին եք թիրախավորում, որ ամբողջ Հայաստանում հազիվ մի քանի հազար հետևորդ ունի, բա տղա եք, Կյանքի Խոսքին ծաղրեք, ով մենակ շոուբիզնեսի ոլորտում այդքան հետևորդ ունի, իսկ ամբողջ երկրում, ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան 100,000 հետևորդ։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վտանգավոր։
Հա՛, ես պարապ եմ, ես նախանձ եմ, բայց երբեք ոչ մեկի անտեղի պարապանախանձային թիրախի տակ չեմ առնում։ Ով էլ արդեն մոռացել է, կամ էլ չի տեսել Գարիկի անկեղծանալն ու կրոնական թեմաներով զեղումները, դիտեք այս տեսանյութը, որը արդեն շատ է շջանառվել, բայց ես միայն Գարիկի դրվագի համար եմ դնում (դիտեք 10։46-ից), որ գոնե մյուս անգամ երեսպաշտություն չանեն, որ մենք էլ մեր հերթին չասենք, թե եթե դրանք աղանդավոր են, բա դուք ի՞նչ եք։
«Առաջին տաղավար»-ի թողարկումն էի նայում նորաձևության մասին, ու եթե սկզբում թվում էր, որ ալիքը փոխելու եմ, քանի որ ձանձրալի թեմա է լինելու, ապա հաղորդման վերջում ցանկանում էի հնարավորինս զսպել ինձ, որպեսզի հեռուստացույցը չկոտրեմ։ Պատճառն էլ Ագա Քանքանյանն էր, ով, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, վիզաժիստ էլ չէ, այլ «սծիլիստ» է։
Մի քանի օրինակ Ագայի բառապաշարից, որով նա հանդես էր գալիս Հանրայինում՝ մԻտոՁիկա, քոնթուրինգ, ատ-կուԾյուրյե վիզաժիստ, կլիենտ, Ձիզբալանս․․․ Ու այս քաղքենիությունը դեռ ողջ խնդիրը չէ, այս բառապաշարն ու մնացած բառերն արտաբերվում էին սխալ շեշտադրումներով ու այնպես ձգելով, որ ակամա ասոցիատիվ կապ էր ստեղծվում մեկ այլ մասնագիտության ներկայացուցիչների հետ, որոնք ևս բառերն այդքան երկարացնում ու աղավաղում են և հատկապես շատ են օգտագործում «կլիենտ» բառը։ Սակայն ամենից շատ ինձ զարմացրեց, իսկ հետո զայրացրեց այն քամահրանքը, որով Ագա Քանքանյանն արտահայտվում էր պլաստիկ ու կոսմետիկ վիրաբուժական միջամտությունների չդիմած մարդկանց մասին։ Նրա ասածից ստացվում էր, որ ով չի գնում, շրթունքները վերածում բազմացման շրջանում գտնվող մակակայի հետույք հիշեցնող գոյացության, հետամնաց է, տգեղ, անշրթունք, մազոտ ու անխնամ և, առհասարակ, «անԾիտռենդ» է։
Հա՛, Քանքանյանն այս փառահեղ մտքերն ի լուր աշխարհի հայտնելիս չխորշեց նաև սուտ խոսելուց՝ հայտարարելով, որ ինքը երբեք ոչ մի բան չի արել, ու իր մոտ ամեն ինչ բնական է, բայց վերջում, երևի նկատելով ներկաների քմծիծաղները, հիշեց, որ իր շրթունքներն էլ այնքան առաջ տված են, որ կադաստրի հատուկ թույլտվություն է երևի պահանջվել, ասաց, որ, այնուամենայնիվ, «մի քիչ շրթունքներս եմ արել»։ Կոսմետիկ ու պլաստիկ վիրաբուժության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե դա արվում է չափի մեջ ու ճաշակով։ Անգամ եթե չափի ու ճաշակի հարցը ոտնահարվում է, ապա, միևնույն է, դա ոչ թե կոսմետիկայի ու պլաստիկայի խնդիրն է, այլ այն մարդկանց, ովքեր չարաշահում են, և այն մարդկանց, ովքեր մղում են ուրիշներին, որպեսզի չարաշահեն՝ ֆետիշիզմի աստիճանի հասցնելով նման ծառայությունների ընկալումը և պիտակավորելով դրանցից չօգտվող մարդկանց, ինչպես Ագա Քանքանյանն արեց։
Մի բանում վստահ եմ՝ ավելի լավ է մարդը երբեք սիլիկոնապատ շրթունքներ չունենա, քան այնքան սիլիկոն լցնի մարմնի տարբեր մասերի մեջ, որ վերջը դա սկսի մտավոր ունակությունների վրա անդրադառնալ։ Սիլիկոնե ուղեղը լավ բան չէ ոչ մեկի համար, սիրելի՛ Ագա Քանքանյան։
Բարև ձեզ, ի սիրելի՛ պարապիկներ ու նախանձիկներ։ Էսօր էլի Հայաստանի Ձայնի, իսկ ավելի կոնկրետ՝ դրա հաղորդավարների, իսկ մաքսիմալ կոնկրետ՝ Նազենի Հովհաննիսյանի մսերն եմ ուտելու։ Գիտեմ, ոմանք կմեղադրեն, որ սևեռվել եմ նրա վրա, բայց ազնիվ խոսք, Նազենին ինքն է տալիս բոլոր պատճառներն ու հիմքերը, որպեսզի իմ մեջ պարապության ու նախանձության ուժգին թրթիռ սկսվի։
Ի՜նչ խոսք, Հայաստանի Ձայնի կազմակերպիչները հաշվի են առել գրեթե ամեն ամեն բան, բայց աչքիս Նազենիին մոռացել են ասել, որ թեև հաղորդումը հեռարձակվում է շաբաթ երեկոյան, բայց դա բնավ չի նշանակում, որ 16+ հաղորդում է։ Հայաստանի Ձայնի տարիքային սահմանափակումը 5+ է ու դրա լսարանի զգալի մաս են կազմում դեռահասներն ու նույնիսկ մինչդեռահասական տարիքի երեխաները։
Իսկ ի՞նչ է անում Նազենին։ Իսկ Նազենին վերջին թողարկմանը այնպիսի տեսքով էր, որ դեռահաս ու ոչ միայն դեռահաս տղամարդ հանդիսատեսի շրջանում երազախաբության ռիսկը լրջորեն բարձրացել է շաբաթ երեկոյից հետո․ թափանցող ու ուլտրակարճ կամբենացիա զգեստ, կարճ, սև, դպրոցական կիսագուլպաներ, անհասկանալի կանաչ գույնի, բարձրակրունկ ճտքավոր կոշիկներ։ Եթե ամբողջական գնահատական տանք, ապա Նազենին այս թողարկմանը էրոտիզմ էր ճառագում ու դա անում էր այնպես, ինչպես միայն ինքն է պահում։
Հիմա այն փաստում, որ Նազենին «16+»-ոտ լուքերով է ներկայանում, ինքնին ոչ մի վատ բան չկա, անգամ ուրախացնում է արական սեռի շատ ներկայացուցիչների, բայց վատ է, որ այդ պրովոկացիոն լուքով Նազենին հա՛մ վիսկիի գովազդ է անում, հա՛մ 5+ տարիքային ռեյթինգով հաղորդման է ներկայանում։ Հետո էլ ասելու եք, թե ինչու են մի մատ լակոտները սկսել նենց հագնվել, ասես Լոլիտան լինեն, կամ էլ ինչ-որ էրոտիկ ֆիլմի քասթինգի պատրաստվելիս լինեն։
Ամեն ինչ գեղեցիկ է իր տեղի, ձևի ու ժամանակի հարցում ճիշտ մատուցվելու դեպքում։ Նազենին այս անգամ էլ ձախողեց դա ու եթե համեմատենք կույր լսումների փուլի հետ, ապա ավելի լավ էր այն զարհուրելի ծիծակ չստիկներով էլի լիներ, քան այն տեսքով, որ տեսանք։
Հ․Գ․ Առանձին ուզում եմ գովալ Միստր Պինգվինը Արա Կազարյանին։ Գուցե գերագնահատում եմ նվաստիս դերակատարությունը, բայց ուզում եմ հավատալ, որ նաև իմ պարապության ու նախանձութան գռուզից դրդված Արան ահագին նիհարել է։ Այդ մի հարցում գլխարկս հանում եմ, բայց միայն այդ մի հարցում։ Մեկ է, բավականին գաղջ է նայվում կադրում ու մեկ է՝ Միստր Պինգվինի պես է հագնվում;
Բարև, իմ սիրելի նախանձիկներ ու պարապիկներ։ Գիտե՞ք, թե այսօր ում մսերն ենք ուտելու։ Այո՛-այո՛, դա մեր առանձնակի նամուսով պսակված-բաժանված-պսակված-բաժանված․․․ մի խոսքով, հեռուստատեսային-ինստագրամյան հարսիկներից հերթականն է՝ Տաթևիկ Ադումյանը։
Մարդ բա՜ն չի հասկանում սրանցից։ Մեկ օրեր շարունակ ինստագրամում ամենայն մանրամասնությամբ իրենց ամուսնական կյանքն են ցուցադրում, ինչպես մեկ անգամ ասել էի՝ քիչ է մնում առաջին գիշերն էլ օն-լայն հեռարձակմամբ տան, հետո մի երկու ամիս հետո բոլոր համատեղ նկարները անհետանում են, հետո հայտնվում են ուրիշ տղամարդկանց գրկներում, բայց համառորեն շարունակում են պնդել, որ ամուսնալուծված չեն ու իսկական կին են։ Հիմա էլ նույն փակ շրջանի մեջ է հայտնվել Տաթևիկ Ադումյանը։
Մարլեզոնյան բալետի առաջին ակտը սկիզբ առավ կրկին ինստագրամում, երբ օգտատերերից մեկը մեկնաբանություններում բաց տեքստով ասել էր, որ Տաթևիկը վաղուց ամուսնալուծվել է․
Այստեղ հայտնվում է Տաթևիկը, ում մեջ կտրուկ գլուխ էր բարձրացրել օջախի իսկական հարսը ու առաքինության անսանձ փոթորիկը, և հայտարարում է, որ դա հերյուրանք է ու նա ամենևին էլ ամուսնալուծված չէ․․․
Որքան էլ ազատական հայացքների տեր լինեմ, բայց չեմ կարողանում լռեցնել միջիս չար, պարապ ու նախանձ մարդուկին, որ պարզապես աղաղակում է․
Տաթևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, ախար հո մենք դմբո չե՞նք։ Եթե ինչ-որ մեկը դմբո է, ապա դա հաստատ դու ես, եթե կարծում ես, որ ամուսնալուծվելը այնքան ամոթ բան է, որ պետք է ամեն գնով հերքել այն։ Ինչո՞ւ։ Որովհետև, Տաթեևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, գուգլում անունդ որ search ես անում, բերած ամեն երկրորդ նկարում ոչ թե ամուսնուդ գրկին ես նստած, այլ Վաչե Ամարյանի։ Ինքն էլ քո ամուսինը չի, էդ հաստատ։ Էլ չասե տարատեսակ հոդվածների ու տեսանյութերի հղումների մասին, որոնք ֆայմել ես գոնե հեռացնել, բայց դե ինտերնետը ամեն ինչ հիշում է։
Ու հիշե՛ք, սիրելի պարապիկներ ու նախանձիկներ, Տաթևիկի երկրպագուներին էլ չի խանգարի սա իմանալ․ իսկական օջախի հարսիկին օտար տղամարդը իր գիրկը չի՛ նստեցնում, ջակուզիի մեջ չի՛ գցում, «ախչի»-ով չի դմում, իսկ նկարագրված յուրաքանչյուր դրվագ արվել է Վաչե Ամարյանի կողմից։ Իսկ եթե այնուամենայնիվ հարսիկ է ու անում է դա, ապա մեղմ ասած այդքան էլ օջախի չէ ու երևի թե ավելի լավ կլիներ ամուսնալուծված լիներ, քան չլինելով նման բաներ իրեն թույլ տալ։