Tuesday, November 28, 2017

Նոր Կոնչիտա՝ հայկական եթերում․ ամեն կոմիկ չէ, որ կատակերգու է

Բարև, իմ չար ու նախանձներ, իմացա՞ք, նոր հեռուստաաստղ ունենք։ Ինքն էլ՝ կատակերգական ժանրում։ Այլ կերպ ասած՝ կոմիկ ա: Որ փողոցում իրեն տեսնես, առաջին բանը հենց էդ էս մտածելու՝ կա չկա սա․․․ կոմիկ ա։

Էս կոմիկի անունը, ակազիվայեցցա, Ադամա, ինքն էլ՝ Լևիցկի։ Հուսով եմ, որ ազգանունը իսկականն ա, որովհետև եթե իսկսկանը չի, ապա դա միայն սրում է այն օբյեկտիվ կասակածները որ Ադամը․․․ կոմիկ է։
Image may contain: 1 person, sky, mountain, cloud, outdoor and nature
Դաշտային չոլի կոմիկ

Ճիշտն ասած, էս կոմիկին դեռ ֆեյսբուքից եմ ֆիքսել։ Ու որքան էլ Ձեզ թվա, որ պատճառը բավականին ակնհայտ․․․ կոմիկական արտաքինն է, դա այդպես չէ։ Ուշադրությունս գրավել էր նրանով, որ ծիծաղեցնելու անհագ ցանկություն ունի, անգամ՝ սեփական անձը ծաղրի առարկա դարձնելուց չխորշելով։
Image may contain: 1 person, beard and outdoor
Կոմիկը՝ մացառուտներում

Ու մեկ էլ հո՜պ, էն օրը հեռուստացույցը միացնում եմ ու տեսնեմ ի՜նչ․․․ ուրեմն սկզբում զգում եմ, որ մի հատ կոմիկ են ցույց տալիս մալաթիայի շուկայում, որը ոնց որ Հրաչ Մուրադյանի (մազերը), Էդրիեն Բրոուդիի (աչքերը) ու Կոնչիտա Վյուրստի (բեղումորուսը) խառնուրդ լինի ու որի դեմքը խիստ ծանոթ է։ Ու ջոկեմ ի՜նչ, մեր․․․ կոմիկ Ադամն ա։
Image may contain: 4 people, people smiling, eyeglasses
Կոմիկ․․․ կոմիկ

Բայց չհասկացա, թե ինչի էին Արմքոմեդիում սրան տեղ տվել ու առավել ևս չհասկացա, թե Մալաթիայի շուկայի մասին նյութի խնդալու որ մասն էր իրանով պայմանավորված։ Ասեն ուուուուում էլ ուղարկես էդ շուկա տեսախցիկով, մոտավորապես նույն կարգի բան կստանա, որովհետև զվարճացնում էին ոչ այնքան Ադամի հումորները, որքան վաճառականների բոցերը (կոշիկ վաճառողն առհասարակ ինքն էր բոցվում Ադամի վրա) ու դա կարող է անել ինչպես կոմիկ, այնպես էլ միանգամայն․․․ ավելի ավանդական կերպարներ ունեցող մարդիկ։

Մի խոսքով՝ հետ բերեք մեր Կառլին, թե չէ ամեն կոմիկ չէ, որ կատակերգու է։
Image may contain: 1 person, hat, beard, outdoor and closeup
Շլյապով կոմիկ

Monday, November 27, 2017

Ինչո՞ւ է «աղանդավոր» Գարիկը բոցվում այլ աղանդների վրա

Բարև իմ սիրելի պարապիկներ ու նախանձիկներ։ Այսօր ես նոր զոհ ունեմ բոլորիս համար ու այդ զոհը մեր հալալ-զուլալ-պուպուշ-քնքուշ Գարիկ Պապոյանն է։ Եթե դիտել եք «Լավ Երեկոյի» վերջին թողարկումը, ապա արդեն հավանաբար հասկացաք, թե ինչու եմ որոշել հենց Գարիկին ու հենց այս թեմայով քլնգել։ Եթե չեք դիտել, ապա ահա այդ դրվագը․․․

Եթե մեջներդ առանձնակի միամիտ պարապիկ ու նախանձիկներ կան, ապա բացատրեմ․ Գարիկն ու Արամը ծաղրում են Եհովայի վկաներին՝ օգտագործելով նրանց վերագրվող վարքն ու շփման ձևը։

Մի շտապեք ձվեր ու լոլիկներ նետել մոնիտորի ուղղությամբ, որովհետև ես՝ նախանձս ու պարապս, ոչ մի վատ բան չեմ տեսնում Եհովայի վկաներին ծաղրելու մեջ, բայց որպես պարապ ու նախանձ, շատ սուր եմ արձագանքում, երբ մարդիկ սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն ա ի ցույց դնում։

Սիրելի՛ Գարիկ, դու չէի՞ր, որ սրանից մի երկու տարի առաջ Կյանքի Խոսքի բացահայտ ռեկլամ անում։ Դու չէի՞ր, որ ասում էիր, որ «Ոշ մի դոգմա չեմ հավատում» (այն պարագայում, երբ Աստծո գոյությունն իսկ դոգմա է, ոչ թե գիտական փաստ)։ Դու չէի՞ր, որ այսքան ժամանակ, այդպես էլ չփորձեցիր վճռական հերքումդ տալ (դա իհարկե քո իրավունքն է, բայց մի՛ զարմացիր, որ մարդիկ իրենց կարծիքը չեն փոխում)։ Ու վերջապես, դու չէի՞ր, որ իր իսկ բերանով խոստովանել էր, որ մասնակցել է Կյանքի Խոսքի ու այդ աղանդավորական շարժման հետևորդների կողմից կազմակերպած միջոցառումների։

Բա Գարիկ ջան, էդ ո՞նց եղավ, որ էդ ամենը անելուց հետո, Եհովայի վկաների վրա ես կայֆավատ լինում։ Ու ինչի՞ համար, որ դո՞ւռ են ծեծում։ Էհ քո սիրելի Կյանքի Խոսքնել է մեր տները փորձում մտնել, բայց ոչ դռնով, այլ հեռուստացույցի էկրանով, որով ցուցադրվող ամեն երկրորդ աստղ ու հայտնի դեմք, այս կամ այն կերպ կապված է կյանքի խոսքի հետ։ Եվհովայի վկաներին եք թիրախավորում, որ ամբողջ Հայաստանում հազիվ մի քանի հազար հետևորդ ունի, բա տղա եք, Կյանքի Խոսքին ծաղրեք, ով մենակ շոուբիզնեսի ոլորտում այդքան հետևորդ ունի, իսկ ամբողջ երկրում, ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան 100,000 հետևորդ։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վտանգավոր։ 

Հա՛, ես պարապ եմ, ես նախանձ եմ, բայց երբեք ոչ մեկի անտեղի պարապանախանձային թիրախի տակ չեմ առնում։ Ով էլ արդեն մոռացել է, կամ էլ չի տեսել Գարիկի անկեղծանալն ու կրոնական թեմաներով զեղումները, դիտեք այս տեսանյութը, որը արդեն շատ է շջանառվել, բայց ես միայն Գարիկի դրվագի համար եմ դնում (դիտեք 10։46-ից), որ գոնե մյուս անգամ երեսպաշտություն չանեն, որ մենք էլ մեր հերթին չասենք, թե եթե դրանք աղանդավոր են, բա դուք ի՞նչ եք։ 
 

Monday, November 13, 2017

Ագա Քանքանյանին լսելուց հետո հասկանում ես, որ ավելի լավ է չունենալ սիլիկոնե շրթունքներ, քան ունենալ սիլիկոնե ուղեղ

«Առաջին տաղավար»-ի թողարկումն էի նայում նորաձևության մասին, ու եթե սկզբում թվում էր, որ ալիքը փոխելու եմ, քանի որ ձանձրալի թեմա է լինելու, ապա հաղորդման վերջում ցանկանում էի հնարավորինս զսպել ինձ, որպեսզի հեռուստացույցը չկոտրեմ։ Պատճառն էլ Ագա Քանքանյանն էր, ով, ինչպես ինքն է իրեն ներկայացնում, վիզաժիստ էլ չէ, այլ «սծիլիստ» է։

Մի քանի օրինակ Ագայի բառապաշարից, որով նա հանդես էր գալիս Հանրայինում՝ մԻտոՁիկա, քոնթուրինգ, ատ-կուԾյուրյե վիզաժիստ, կլիենտ, Ձիզբալանս․․․ Ու այս քաղքենիությունը դեռ ողջ խնդիրը չէ, այս բառապաշարն ու մնացած բառերն արտաբերվում էին սխալ շեշտադրումներով ու այնպես ձգելով, որ ակամա ասոցիատիվ կապ էր ստեղծվում մեկ այլ մասնագիտության ներկայացուցիչների հետ, որոնք ևս բառերն այդքան երկարացնում ու աղավաղում են և հատկապես շատ են օգտագործում «կլիենտ» բառը։ Սակայն ամենից շատ ինձ զարմացրեց, իսկ հետո զայրացրեց այն քամահրանքը, որով Ագա Քանքանյանն արտահայտվում էր պլաստիկ ու կոսմետիկ վիրաբուժական միջամտությունների չդիմած մարդկանց մասին։ Նրա ասածից ստացվում էր, որ ով չի գնում, շրթունքները վերածում բազմացման շրջանում գտնվող մակակայի հետույք հիշեցնող գոյացության, հետամնաց է, տգեղ, անշրթունք, մազոտ ու անխնամ և, առհասարակ, «անԾիտռենդ» է։

Հա՛, Քանքանյանն այս փառահեղ մտքերն ի լուր աշխարհի հայտնելիս չխորշեց նաև սուտ խոսելուց՝ հայտարարելով, որ ինքը երբեք ոչ մի բան չի արել, ու իր մոտ ամեն ինչ բնական է, բայց վերջում, երևի նկատելով ներկաների քմծիծաղները, հիշեց, որ իր շրթունքներն էլ այնքան առաջ տված են, որ կադաստրի հատուկ թույլտվություն է երևի պահանջվել, ասաց, որ, այնուամենայնիվ, «մի քիչ շրթունքներս եմ արել»։ Կոսմետիկ ու պլաստիկ վիրաբուժության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե դա արվում է չափի մեջ ու ճաշակով։ Անգամ եթե չափի ու ճաշակի հարցը ոտնահարվում է, ապա, միևնույն է, դա ոչ թե կոսմետիկայի ու պլաստիկայի խնդիրն է, այլ այն մարդկանց, ովքեր չարաշահում են, և այն մարդկանց, ովքեր մղում են ուրիշներին, որպեսզի չարաշահեն՝ ֆետիշիզմի աստիճանի հասցնելով նման ծառայությունների ընկալումը և պիտակավորելով դրանցից չօգտվող մարդկանց, ինչպես Ագա Քանքանյանն արեց։

Մի բանում վստահ եմ՝ ավելի լավ է մարդը երբեք սիլիկոնապատ շրթունքներ չունենա, քան այնքան սիլիկոն լցնի մարմնի տարբեր մասերի մեջ, որ վերջը դա սկսի մտավոր ունակությունների վրա անդրադառնալ։ Սիլիկոնե ուղեղը լավ բան չէ ոչ մեկի համար, սիրելի՛ Ագա Քանքանյան։

Monday, November 6, 2017

Նազենի ջան, ավելի լավ էր էն ծիծակ չստիկներդ հագնեիր, քան էդ էրոտիկ կամբենացիան (Photo)


Բարև ձեզ, ի սիրելի՛ պարապիկներ ու նախանձիկներ։ Էսօր էլի Հայաստանի Ձայնի, իսկ ավելի կոնկրետ՝ դրա հաղորդավարների, իսկ մաքսիմալ կոնկրետ՝ Նազենի Հովհաննիսյանի մսերն եմ ուտելու։ Գիտեմ, ոմանք կմեղադրեն, որ սևեռվել եմ նրա վրա, բայց ազնիվ խոսք, Նազենին ինքն է տալիս բոլոր պատճառներն ու հիմքերը, որպեսզի իմ մեջ պարապության ու նախանձության ուժգին թրթիռ սկսվի։

Ի՜նչ խոսք, Հայաստանի Ձայնի կազմակերպիչները հաշվի են առել գրեթե ամեն ամեն բան, բայց աչքիս Նազենիին մոռացել են ասել, որ թեև հաղորդումը հեռարձակվում է շաբաթ երեկոյան, բայց դա բնավ չի նշանակում, որ 16+ հաղորդում է։ Հայաստանի Ձայնի տարիքային սահմանափակումը 5+ է ու դրա լսարանի զգալի մաս են կազմում դեռահասներն ու նույնիսկ մինչդեռահասական տարիքի երեխաները։


Իսկ ի՞նչ է անում Նազենին։ Իսկ Նազենին վերջին թողարկմանը այնպիսի տեսքով էր, որ դեռահաս ու ոչ միայն դեռահաս տղամարդ հանդիսատեսի շրջանում երազախաբության ռիսկը լրջորեն բարձրացել է շաբաթ երեկոյից հետո․ թափանցող ու ուլտրակարճ կամբենացիա զգեստ, կարճ, սև, դպրոցական կիսագուլպաներ, անհասկանալի կանաչ գույնի, բարձրակրունկ ճտքավոր կոշիկներ։ Եթե ամբողջական գնահատական տանք, ապա Նազենին այս թողարկմանը էրոտիզմ էր ճառագում ու դա անում էր այնպես, ինչպես միայն ինքն է պահում։



Հիմա այն փաստում, որ Նազենին «16+»-ոտ լուքերով է ներկայանում, ինքնին ոչ մի վատ բան չկա, անգամ ուրախացնում է արական սեռի շատ ներկայացուցիչների, բայց վատ է, որ այդ պրովոկացիոն լուքով Նազենին հա՛մ վիսկիի գովազդ է անում, հա՛մ 5+ տարիքային ռեյթինգով հաղորդման է ներկայանում։ Հետո էլ ասելու եք, թե ինչու են մի մատ լակոտները սկսել նենց հագնվել, ասես Լոլիտան լինեն, կամ էլ ինչ-որ էրոտիկ ֆիլմի քասթինգի պատրաստվելիս լինեն։



Ամեն ինչ գեղեցիկ է իր տեղի, ձևի ու ժամանակի հարցում ճիշտ մատուցվելու դեպքում։ Նազենին այս անգամ էլ ձախողեց դա ու եթե համեմատենք կույր լսումների փուլի հետ, ապա ավելի լավ էր այն զարհուրելի ծիծակ չստիկներով էլի լիներ, քան այն տեսքով, որ տեսանք։
Image may contain: 1 person, standing
Հ․Գ․ Առանձին ուզում եմ գովալ Միստր Պինգվինը Արա Կազարյանին։ Գուցե գերագնահատում եմ նվաստիս դերակատարությունը, բայց ուզում եմ հավատալ, որ նաև իմ պարապության ու նախանձութան գռուզից դրդված Արան ահագին նիհարել է։ Այդ մի հարցում գլխարկս հանում եմ, բայց միայն այդ մի հարցում։ Մեկ է, բավականին գաղջ է նայվում կադրում ու մեկ է՝ Միստր Պինգվինի պես է հագնվում;